Եգիպտոսի իշխանությունները ռուս պորտապարուհուն «անբարոյականության  դրդման» համար կալանավաորել են, երբ նրա մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին:

Ըստ աղբյուրների տվյալների՝ «Gawhara» (թանկարժեք իր արաբերենով) բեմական անունով Եկատերինա Անդրեեւան կարտաքսվի:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում թափանցիկ ժանյակային զգեստ հագած Անդրեեւան, Կահիրեի ակումբում կրքոտ պար է կատարում:  

Իշխանությունները պարուհուն մեղադրել են նաեւ երկրում աշխատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունենալու մեջ: Նրա փաստաբան Մուհամմեդ Սալահը հերքել է մեղադրանքները: