Թուրքմենիստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փեսան՝ Իբաբեքիր Բեկուրդիեւին ընդհանուր արժողությամբ ավելի քան 1 մլն դոլարի ձեռքի ժամացույցներ են պատկանում, հաղորդում է «Թուրքմենիստանի այլընտարնքային նորությունները»:

28-ամյա Բեկուրդիեւը Բերդիմուհամեդովի քրոջ դուստրերից մեկի ամուսինն է: Հրատարակությունն օգտագործել է Instagram-ում եւ «ՎԿոնտակտե»-ում Բեկուրդիեւի էջերի լուսանկարները (այս պահին էջերը ջնջված են):

Ամենաթանկը Richard Mille 52-02 Horse Tourbillon ժամացույցն է, որը սահմանափակ քանակով թողարկվել էին Կատարի համար: Ժամացույցն արժե մոտ 565 հազար դոլար: