Ինդոնեզիայում տղամարդը սպանել է իր գործատուին, կտրել նրա առնանդամը եւ կերել այն, որպեսզի «հանգուցյալի հոգին չհետապնդի իրեն»:Coconuts.co-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջամբիում: 54-ամյա տղամարդն իր 16-ամյա տղայի հետ սպանել է արմավենու պլանտացիայի սեփականատիրոջը, ում մոտ աշխատել են:

Մինչեւ թաղելը տղամարդը կտրել է ղեկավարի առնանդամը, այնուհետ համեմունքներով եփել է եւ որդու հետ կերել: Իր խոսքով նա այդ քայլին գնացել է, որպեսզի «հանգուցյալի հոգին չհետապնդի իրեն»:

Ըստ նրա՝ սեփականատերն արդեն 3 տարի չէր վճարում իր աշխատավարձը, որը կազմում էր մոտ 1500 դոլար: