Իսպանիայի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975թթ․) թոռը՝ Մարտինես Բորդիուն դատապարտվել է 30 ամսվա ազատազրկման տրանսպորտային միջոցի անփույթ կառավարման եւ իշխանության ներկայացուցչի վրա հարձակման համար, հայտնում է El Mundo-ն։

Ըստ տեղեկությունների՝ 2012 թվականի ապրիլի 30-ին Տերուել նահանգում (Արագոն ինքնավար համայնք) Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ցանկացել է կանգնեցնել դիկտատորի թոռան մեքենան լուսարձակների մոտահար լույսի համար։ Ֆրանկո Մարտինես Բորդուին փորձել է փախչել իրավապահ մարմիններից, սակայն մխրճվել է պարեկային մեքենայի մեջ։ Արդյունքում կարգուկանոնին հետեւող պարեկներից մեկը տուժել է։