SecurityByDefault ընկերության աշխատակից Յագո Ջեսուսը գտել է Windows Defender ներկառուցված պաշտպանությունը խաթարելու միջոց։ Այն «կոտրելու» կիբեռանվտանգության մասնագետի կողմից մշակված ոչ բարդ սկզբունքի մասին հաղորդում է  BleepingComputer պորտալը։

Defender-ի պաշտպանական մեխանիզմի աշխատանքի էությունը կայանում է Windows-ի կողմից լիցենզավորված ծրագրերի ավտոմատ թույլտվության մեջ։ Այս ծրագրերը ներգրաված են թույլատրվող ծրագրերի Controlled Folder Access ցանկում։ Մյուս ծրագրերին համակարգն արգելում է ինքնուրույն գործողություններ իրականացնել։

Սակայն մասնագետը հաստատում է, որ ցանկության դեպքում չարագործները կարող են Office ծրագրի տակ թաքնված վարակված ֆայլեր տեղադրել։

Սակայն այդ բացահայտումը Microsoft-ում չեն գնահատել՝ ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ այդ խոցելիությունը մշակման սխալ չեն համարում։Սակայն, միակ բանը, որին սրանով հասել է կիբեռանվտանգության մասնագետը, այդ խնդիրը շտկելու խոստումն է։