Բալիում մաքսատան աշխատակիցները կանխել են փոստով 24 զարդարված մարդկային գանգերի Նիդերլանդներ ուղարկելու փորձը, փոխանցում է AP-ն։

Մաքային դեպարտամենտից հայտնել են, որ հունվարին արձանագրվել է գանգերով լցված երկու արկղերի ուղարկման փորձ, որոնք հետագայում պարզվել է, որ պատրաստված են սինթետիկ նյութից։ Սակայն Բալի համալսարանի մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի փորձագետները պարզել են, որ գանգերը մարդկային են։

Ներկայումս այս հարցով ոչ ոք չի կալանավորվել։