ԱՄՆ-ն կաջակցի Փհենյանի եւ Սեուլի միջեւ բանակցություններին, եթե Հյուսիսային Կորեայի ղեկավարը հրաժարվի միջուկային զենքից: Այսպիսին է Վաշինգտոնի նախապայմանը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ ապամիջուկայնացումը պետք է ցանկացած փոփոխության սկզբնակետ դառնա, այլ ոչ թե փոփոխությունների վերջնական կետ, անհրաժեշտ է «կոնկրետ քայլեր» ձեռնարկել: «Միայն այդ դեպքում համաշխարհային հանրությունը կքննարկի բանակցությունների հարցը եւ փոփոխություններ կմտցնի պատժամիջոցների ռեժիմում»,- ասել է նա: