Եգիպտոսի իշխանությունները բանակի եւ ոստիկանության մասնակցությամբ ողջ երկրով մեկ «ահաբեկիչների եւ քրեական տարրերի ու կազմակերպությունների» դեմ գործողություններ են սկսել։ Այս մասին հայտնել է եգիպտական բանակի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

«Այսօր իրավապահ մարմինների ուժերը ահաբեկիչների ու քրեական տարրերի ու կազմակերպությունների դեմ համապարփակ առճակատում են սկսել Սինայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում»,-ասել է նա՝ հավելելով, որ գործողությունները կիրականացվեն նաեւ Եգիպտոսի մյուս շրջաններում։