Հյուսիսկորեացի մարզիկները հրաժարվել են ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերում մարզիկների համար նախատեսված Samsung-ի անվճար հեռախոսները: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Yonhap-ը:

Աղբյուրի համաձայն՝ Հյուսիսային Կորեացիները հրաժարվել են Խաղերի ընթացքում օգտագործել Samsung Galaxy Note 8 հեռախոսը եւ մեկնելիս վերադարձնել այն: Հեռախոսները երկընտրանքի առջեւ են դրել Փհենյանի կազմկոմիտեին, որը կարծում էր, թե Հյուսիսային Կորեայի 22 մարզիկներին հեռախոսների տրամադրումը կխախտի ՄԱԿ-ի՝ Հյուսիսային Կորեայի հետ շքեղ ապրանքների առեւտուրն արգելող պատժամիջոցները: Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ հյուսիսկորեացիները կարող են օգտագործել գաջեթները հարավում գտնվելու ժամանակ: