Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Օլիմպիադային մասնակցել չթույլատրելու դեմ 47 ռուսաստանցի մարզիկների հայցերը մերժելու մասին Լոզանի մարզական արբիտրաժի (CAS) որոշումը «հաճելի նորություն» է համարել, փոխանցում է ՌԲԿ-ն։

WADA-ն հայտարարել է, որ ողջունում է դատարանի որոշումը։ Հայտարարության մեջ ասվում է, որ CAS-ն խաղերին ռուսներին չհրավիրելու որոշման մեջ ոչ մի խտրականություն չի տեսել։ «CAS-ի դատավորները ճանաչել են, որ օլիմպիական խաղերի ժամաանակ Միջազդային օլիմպիական կոմիտեի Ռուսաստանի օլիմպիական մարզիկների տարբերակման գործընթացը չի կարելի պատժամիջոց անվանել, այլ ավելի շուտ նրանց մասնակցության ընդունելիության շուրջ որոշում»,-նշել են կազմակերպությունում։