Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը կողմ է ԱՄՆ-ի՝ Փհենյանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, քանի որ խոստովանում է, որ ճնշումն օգնել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է Reuters-ը:

«Նախագահ Մուն Ջեինը հաստատել է իր ամուր աջակցությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել շարունակելու մեր արտակարգ ճնշման քարոզարշավին»,- ասել է Փենսը:

Նա նաեւ նշել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմական շքերթը «շարունակվող սադրանքների մի մասն էր» եւ Հյուսիսի՝ բալիստիկ հրթիռները ցուցադրելու հերթական փորձ: