Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Նիկոլ Հեվերթցը մեկնաբանել է Օլիմպիական խաղերին 47 ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը արգելելու դեմ հայցը մերժելու շուրջ Մարզական արբիտրաժային դատարանի որոշումը (CAS), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ բավարարված ենք այդ որոշմամբ։ Այն շատ կարեւոր էր ողջ օլիմպիական շարժման համար»,-ասել է Հեվերթցը՝ հրաժարվելով դատավարության մանրամասներ հրապարակել։

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն (WADA) էլ որոշումը «հաճելի նորություն» է համարել։

Ավելի վաղ, CAS-ն չի բավարարել 45 ռուսաստանցի մարզիկների եւ երկու մարզիչների հայցն ընդդեմ Փհենչյանում մեկնարկող Օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու շուրջ։ Դատարանը հրաժարվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը պատժամիջոց համարել՝ հռչակելով այն «իրավաչափ որոշում»։

WADA-ն օլիմպիական խաղերին ռուսներին մասնակցությունը չթույլատրելու շուրջ CAS-ի որոշումը «հաճելի նորություն» է համարել