Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն «ըմբռնումով» է մոտենում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն դրույթոին, որով դատախազներին դատարանները կարող են 100 հազար դրամով տուգանել:

Այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արթուր Դավթյանն ընդգծեց, որ դատախազները չեն պատրաստվում բողոքի ակցիա իրականացնել:

«Մենք մեծ խնդիր չենք տեսնում, որովհետեւ բողոքների մեծ հոսք չկա դատախազների կողմից դատարաններում գործողությունների վերաբերյալ, այնպես որ ըմբռնումով ենք վերաբերվում»,- ասաց գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին խորհրդարանն ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որով մասնավորապես նախատեսվում է դատական նիստերի ժամանակ փաստաբաններին եւ դատախազներին տուգանել մինչեւ 100 հազար դրամով: