Շատ ճիշտ է, որ Անվտանգության խորհրդի կազմում չկան երկրի նախագահն ու ԱԺ նախագահը:Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխության ու Անվտանգության խորհրդի կազմին, ըստ որի այնտեղ ընդգրկված չեն ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը եւ այն ղեկավարելու է վարչապետը, եւ դիտարկմանը, թե արդյոք միակենտրոն համակարգ չի ձեւավորվում վարչապետի շուրջ, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Ճիշտ ա տենց: Սուբորդինացիա գոյություն ունի: Հիմա երկրի նախագահը, ԱԺ նախագահը գնա նստի ընդեղ, վարչապետը ղեկավարի իրանց, էդի էղավ գո՞րծ: Ամեն ինչ նորմալ ա, ստից  «մուտիլովկա» են անում։ Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը էթան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են՝ առանց մտածել։ Վերջը պետք է ժողովրդին ճիշտն ասել: Վարչապետն ա պատասխանատու, վերցնում ա իրա վրա անվտանգությունը»:

Նշենք, որ ըստ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու երկրի նախագահն ու ԱԺ նախագահը: Այն գլխավորելու է վարչապետը: