Սենց խելոք ղեկավար չենք կարա ճարենք: Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը պնդում են, որ միակենտրոն համակարգը ստեղծվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ լինի:

«Բա մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: Վա՞տ ա ղեկավարում երկիրը, դարձել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերը անընդհատ տալիս եք: Էդ որ երկրում է ամեն բան հալած յուղի պես թափած», - հայտարարեց Սարոյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն իրեն է գոհացնում որպես ղեկավար, այլ՝ բոլորին: «Բոլորիդ ա գոհացնում, սենց խելոք ղեկավար չենք կարա ճարենք»: