Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է Իրանի մարզիկներին հավաքածուի սմարթֆոններ չտալու որոշումը, երբ Իրանի ԱԳՆ-ն բողոքել է հարավկորեացի դեսպանին, հայտնում է PressTV-ն:

«ՄՕԿ-ն բջջային հեռախոսներ կտրամադրի Փյոնչհանում անցկացվող 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող բոլոր երկրների մարզիկներին: Այս սմարթֆոնները տեղեկություններ են պարունակում մրցումների մասին, որը մարզիկներին անհրաժեշտ է»,- ասել է ՄՕԿ ներկայացուցիչը:

Խոսքը Samsung-ի հատուկ հավաքածուի սմարթֆոնների մասին է, որը նվիրված է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս սարքերից ստացել են մրցումների բոլոր մասնակիցները, բացի Իրանի եւ Հյուսիսային Կորեայի մարզիկներից: Խաղերի կազմակերպիչները նման որոշումը պատճառաբանել էին այս երկրների դեմ ներկայումս գործեղ ՄԱԿ պատժամիջոցներով:

Նոր որոշման համաձայն՝ սմարթֆոններ են ստացել ինչպես իրանցի, այնպես էլ հյուսիսկորեացի օլիմպիականները, նշել է ՄՕԿ ներկայացուցիչը: Ըստ որում՝ Իրանի մարզիկները կարող են հեռախոսներն իրենց պահել նաեւ մրցումներից հետո, սակայն Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներին կխնդրեն գաջեթները վերադարձնել Ձմեռային խաղերի կազմակերպիչներին: