Ճապոնական դպրոցներից մեկի որոշումը, որով պարտադրում են դպրոցականներին կրել հայտնի դիզայներ Ջորջիո Արմանիի կարված համազգեստը, դարձել է հասարակական քննադատության պատճառ, փոխանցում է  PA-ն։ Հարցն այնքան է սրվել, որ քննադատության է ենթարկվել նույնիսկ երկրի խորհրդարանը։

Տոկիո Գինձե առեւտրային շրջանում հայտնի Taimei տարրական դպրոցը հայտարարել է դպրոցականններին  իտալական դիզայների կարված համազգեստներ բաժանելու պլանների մասին։ Ամբողջ հավաքածուն ծնողների համար կարժենա 80 000 յեն (շուրջ 1000 դոլար)։

Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դպրոցի տնօրեններն ազատորեն կարող են հաստատել դպրոցական կանոներ եւ համազգեստներ, սակայն այս դեպքում ծնողները չեն տվել իրենց համաձայնությունը։