Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդիպել է Հյուսիսային Կորեայի ֆորմալ ղեկավար Կիմ Յոն Նամի հետ, քաղաքական գործիչները իրար ձեռք են սեղմել, փոխանցում է  «Ռենհապ» գործակալությունը։

Հանդիպումը կայացել է 2018 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայրից՝ Փհենչհանից արեւելք ընկած Յոնփհյոն քաղաքում։

Նշվում է, որ Մուն Չժեն եւ Կիմ Յոն Նամը իրար ձեռք են սեղմել եւ լուսանկարվել են պետության ղեկավարների ու համաշխարհային առաջնորդների համար նախատեսված Օլիմպիադայի բացման արարողության առթիվ։