Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Ղարաբաղում նոր լայնածավալ պատերազմով: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ եվրոպական մի շարք պետություններ Ադրբեջանին 4 մլրդ դոլարի չափով ներդրումներ են հատկացրել տրանսատլանտյան գազատարի կառուցման համար: «Դրանից 6 միլիարդ խորանարդ մետրը կուղղվի դեպի Եվրոպա, իսկ 10 միլիարդը՝ կգան Թուրքիայի կողմ»,- ասաց Նավասարդյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց փորձագետը, որքան էլ որ Ալիեւը նոր պատերազմ չցանկանա եւ ինչ էլ որ նա չխոստանա ներքին լսարանին, լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանն իրական հնարավորություններ չունի, քանի որ դրա պատճառով գազատարը կարող է տուժել, որի կառուցման համար հսկայական միջոցներ են հատկացվել եւ որն ակնհայտ եւ հեշտ թիրախ կարող է դառնալ հայկական կողմի համար:

Նա ընդգծեց, որ գազամուղի ուղղությամբ հարվածի դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի իր հաշվին փոխհատուցել գազատարի կառուցման համար հատկացված միջոցները:

«Իսկ ո՞վ կվերադարձնի այդ միլիարդը: Այնպես որ, հենց սա էլ  խոչընդոտում է, որպեսզի նրանք վերսկսեն լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղի դեմ»,- ասաց փորձագետը: Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ լուրջ անհաջողություն է ունեցել: