ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստան «Իգլա» տեղափոխելու գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը լրացուցիչ հանգամանքներ ներկայացրեց դատարանին:

«Ոչ մի տրուբա բերող, ոչ մի բան չի եղել: Օրինակ էդ տղային, որ ասենք Թիֆլիսից կնկադ ներքնաշոր բեր, չի կարա, բայց ինքը Իգլան բերում հասցնում ա ստեղ, եսիմ ինչեր ա անում: Տենց բան չկա, ոչ մի բան Վրաստանից չի բերվել, ոչ մի բան էլ չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Բաբայան Սամոյին, Սամոն հերոս տղայ ա, կարամ մենակ սա ասեմ: Ասում են գործ տուր իրան, ինչ գործ տամ, գործ չկա տալու

Գործով մեղադրողը հայտարարեց, որ մեղադրանքը հիմնավոր է եւ Վերաքննիչը պետք է անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի բողոքը:

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն էլ հանդես եկավ հայտարարությամն եւ ասաց, որ մեղադրող կողմը ոչ մի կերպ չի հիմնավորել առաջադրված մեղադրանքը:

 «Սանասար Գաբրիելյանը գումար է ուզում Սամվել Բաբայանից Իգլայի համար, սակայն վերջինս ոչ մի գումար չի տալիս, Բաբայանի հետ հանդիպելուց հետո զանգում է, ու ասում, որ զենքը պետք չի, սա ինչպես կմեկնաբանեք: Այսինքն ոչ մի բան չի ապացուցվում: Մեղադրողը իր առարկություններով ընդամենը վերացական դատողություններ նշեց, որ մեղադրանքը հաստատված է, սակայն ոչ մի կոնկրետ փաստ չներկայացրեց, որը կապացուցեր առաջադրված մեղադրանքը»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման: