ՌԴ Նիժգորոդի մարզում քրեական գործ է հարուցվել հրդեհի հետեւանքով 3 փոքրահասակ երեխաների մահվան փաստով, որոնց ծնողներին հաջողվել էր փրկվել՝ պատուհանից դուրս ցատկելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ՔԿ շրջանային վարչությունից հայտնել են, որ Աֆոնինո Կստովսկի շրջանի բնակավայրերից մեկում բազմաբնակարան շենքում բռնկված հերդեհի հետեւանքով 3 երեխա է զոհվել: Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ երկու ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, նշանակված են դատաբժշկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Երկրորդ հարկում գտնվող մեկսենյականոց բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել են 2012, 2013 եւ 2017 թվականներին ծնված տղաներ:

Նախնական տեղեկություններով՝ բռնկման օջախը գտնվում է մանկական երկհարկանի մահճակալի մոտ: Ծնեղներն արթնանալով եւ կրակը տեսնելով՝ պատուհանից դուրս են ցատկել:

Հայտնի է, որ 23-ամյա մայրը ավելի վաղ հաշառման էր վերցված, անցյալ տարի երեխաներին ընտանիքից վերցրել էին եւ տեղավորվել որբանոցում: Շրջանային քննչական վարչությունից հայտնել են, որ իրավաբանական գնահատական կտվի խնամակալության եւ հոգաբարձական մարմինների պաշտոնատար անձանց գործողութուններին, որոնք 3 երեխաների մորը կանխարգելման հաշվառումից հանել էին: