Գլենդելի դպրոցների ուսուցիչները  մասնակցել են «Ցեղասպանության կրթության նախագծի» շրջանակներում անցկացվող սեմինարին։

Գլենդելից շուրջ 45 ուսուցիչ, այդ թվում՝ պատմության եւ անգլերենի ուսուցիչներ, մասնակցել են սեմինարին եւ դրական գնահատել նախաձեռնությունը, հաղորդում է Asbarez-ը։

Գլենդելի դպրոցների միացյակ կրթաշրջանի կրթության դեպարտամենտի որոշման համաձայն՝ Հայոց ցեղասպանության թեման մտցված է դպրոցական ծրագրի մեջ։ Սեմինարի ընթացքում ուսուցիչները ծանոթացան Հայոց ցեղասպանության եւ այդ հանցագործության հերքման պատմությանը։

Ուսուցիչները ղեկավարվում էին դասընթացների բազմաթիվ ծրագրերով եւ դասերի պատրաստման համար աշխատում էին ոչ մեծ խմբերով՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության փաստաթղթերի սկզբնաղբյուրներ։