Սիրիայի քրդերի YPG–ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) մամուլի ծառայությունը թուրքական տանկ ոչնչացնելու նոր տեսագրություն է հրապարակել։

Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական տանկը ոչնչացվել է Աֆրինի Շեխորզե գյուղում։

Նշենք, որ հունվարի 20–ից թուրքական զորքերը ահաբեկչական խմաբորումների հետ ներխուժել են Սիրիայի քրդաբնակ Աֆրինի տարածք՝ «ահաբեկիչ» քրդերին մաքրելու պատճառաբանությամբ։

Արդեն հրապարակվել են մեկ տասնյակից ավել թուրքական տանկի ոչնչացման տեսագրություններ։