Հնդկական DC Design ընկերությունը Auto Expo ցուցադրությանը ներկայացրել են TCA սպորտային մեքենան 200 կիլոմետր ժամ առավելագույն արագությամբ։ Մեքենան, որի անվանումը տիտան, կարբոն եւ ալյումին բառերի հապավումն է (Titanium, Carbon and Aluminum), կթաղարկվի սահմանափակ քանակով՝ 299 նմուշ, հաղորդում է Motor-ը։

DC TCA-ն կառուցված է Avanti սպորտային մեքենայի ձեւափոխված հարթակի վրա։ TCA-ի ծածկի տակ գտնվում է 3,8-լիտրանոց V8 շարժիչը՝ 320 ձիաուժ հզարությամբ։

100 կիլոմետր ժամ անցնելու համար DC TCA-ին անհրաժեշտ է 4,5 վայրկյան։ Ավտոմեքենան արժե 61 000 դոլար։ Արդեն կա ավտոմեքենայի 60 պատվեր։