Օրեր առաջ Թուրքիայի նախագահը ընտանիքի անդամների հետ հանդիպել Հռոմի Պապի հետ, ինչի հետ կապված թուրքական Yenicag պարբերականի լրագրողը հետաքրքիր պնդումներ է արել։

Ըստ Yenicag–ի լրագրող Ահմեդ Թաքանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապի հետ հանդիպմանը հայտնել է, որ իրենց համար Հռոմի Պապից աղոթք է ակնկալում։

Թուրք լրագրողը նաեւ պնդել է, որ նախագահական աղբյուրները հայտնել են, որ Հռոմի Պապի հետ հանդիպելու համար Էրդողանը ստիպված է եղել առնվազն 5 մլն դոլար նվիրատվություն անել Վատիկանին։

Բացի այդ, նշվում է, որ Էրդողանը Հռոմի Պապից խնդրել է միջնորդել ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։