Սաուդյան Արաբիայի «ապագայի քաղաքում» 5 թագավորական պալատ կկառուցվի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Սաուդյան Արաբիայի կառավարությունը սկսել է բաշխել երկրի հյուսիս-արեւմուտքում հսկայական գործարար գոտու զարգացման պայմանագրերը:

Թագաժառանգ Մուհամմեդ իբն Սալմանը հայտարարել էր «ապագայի քաղաքի» կառուցման մասին անցյալ տարվա հոկտեմբերին: Պաշտոնյաները հայտարարել են, որ այդ տարածքում հանրային եւ մասնավոր ներդրումները պետք է հասնեն 500 միլիարդ դոլարի:

Թագավորական պալատները կտեղակայվեն Կարմիր ծովի ափին՝ Թաբուկ քաղաքից մոտ 150 կմ հեռավորության վրա, հայտնել է աղբյուրը: