Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի գազալցակայաններից մեկում հունվարի 19-ին պայթյունի հետեւանքով վնասվածքներ ստացած տղամարդը երկու շաբաթ անց բավարար է:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: Նա նշեց, որ 32-ամյա Էրիկ Կ.-ն արդեն կարողանում է խոսել եւ ինքնուրույն ուտել: Նրան միացված արհեստական շնչառական ապարատը անջատվել է:

Հիշեցնենք, որ  Սասնա Ծռերի փողոցում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը: Պայթյունի հետեւանքով տուժածը գազալցակայանի աշխատակիցն է։