Իսրայելին հարկավոր կլինի «լուրջ փոխզիջումների» գնալ պաղեստինցիների հետ խաղաղության հասնելու համար: Այս մասին իսրայելական Israel Hayom թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը: Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի փետրվարի 11-ին:

Ըստ Թրամփի՝ Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը դարձավ իր նախագահության առաջին տարվա «բարձրագույն կետը»: «Ես կցանկանայի հստակեցնել, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Ինչ վերաբերում է կոնկրետ սահմաններին, ես կաջակցեմ այն որոշմանը, որի շուրջ երկու կողմերը համաձայնության կգան»,- ասել է նա:

«Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է լուրջ փոխզիջումների գնան՝ խաղաղ համաձայնության հասնելու համար»,- ավելացրել է Թրամփը՝ չանրադառնալով մանրամասներին: