Գյումրիի հյուրանոցներից մեկին կից ավտոտնակում այսօր՝ փետրվարի 9-ին, երիտասարդ աղջկա եւ տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ դիակները հայտնաբերվել են մեքենայի հետեւի նստատեղին: Մահացած հայտնաբերված կինը 27, իսկ տղան 30 տարեկան է:

Նշենակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: