Ղարաբաղյան շարժումից 30 տարի անց հայ ժողովրդի մեծագույն նվաճումը Լեռնային Ղարաբաղի ազատագրումն էր Ադրբեջանից: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ակտիվիստ եւ Ղարաբաղի պաշտպանության հանրահավաքների առաջին կազմակերպիչներից մեկը` Հրայր Ուլուբաբյանը: Նրա խոսքով՝ այդ տարիներին ամբողջ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, համախմբվեց Ղարաբաղի անկախության համար պայքարում:

«Այն հաջողությունը, որ մենք կարողացանք ազատագրել Ղարաբաղը Ադրբեջանից, պայմանավորված էր մարդկանց՝ մինչև պայքարելու պատրաստակամությամբ»,- ասաց Ուլուբաբյանը: Ակտիվիստի խոսքով՝ հաջողությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ յուրաքանչյուր ոք մեկ նպատակ ուներ, եւ այդ հարցը միշտ եղել է հայ հասարակության օրակարգում:

Սակայն, ըստ Ուլուբաբյանի, Ղարաբաղի ազատագրմանը եւ նրա՝ Հայաստանին միանալուն դեմ էր այն ժամանակվա իշխանությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ավելին, ակտիվիստը համոզված է, որ այն ժամանակվա իշխանությունները ցանկանում էին Ղարաբաղн Ադրբեջանին հանձնել, բայց երբ դա տեղի չունեցավ, նրանք որոշեցին նոր թեզ առաջարկել, որը ոչ թե Ղարաբաղի՝ Հայաստանին միացում էր ենթադրում, այլ՝ անկախության տրամադրում, ինչը, ըստ էության, ապահովում էր Հարավային Կովկասի տարածաշրջանում երկու հայկական պետությունների ստեղծումը: