Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է Փետրվարի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 105,271,443 ԱՄՆ դոլար  481,43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  69,296,040 ԱՄՆ դոլար 482,98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 5,650,000 դոլարի առք եւ վաճառք 482,87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,704,655 եվրո 594,10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,495,721 եվրո 598.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 730,592,978  ՌԴ ռուբլի 8.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 572,181,608 ՌԴ ռուբլի 8.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 59.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.9 մլն ԱՄՆ դոլար: