Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն:

Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, թե նախատեսվում են նրա հանդիպումները Արցախի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարության հետ: