Facebook-ը նոր՝ «մատը ներքեւ» կոճակի թեստավորումն է սկսել, որը հնարավորություն կտա թաքցնել մեկնաբանությունները եւ դրանց արաձագանքել, հաղորդում է BBC-ն:

Սոցցանցի ստեղծողները պնդում են, որ նոր գործառույթը «dislike» կոճակը չէ, որի ներդրման մասին շատ օգտատերեր էին խնդրում:

«Մենք ուսումնասիորւմ ենք գործառույթը, որը մարդկանց թույլ կտա հանրային էջերում հաղորդագրությունների մեկնաբանությունների մասին արձագանքներ թողնել:

Այս գործառույթը հասանելի է դեռ միայն ԱՄՆ մի խումբ բնակիչների համար», — նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մատը ներքեւ» կոճակը հնարավորություն է տալիս թաքցնել ընտրված մեկնաբանությունները, որից հետո օգտատերը կարող է մեկնաբանությունները նշել որպես «վիրավորական»,  «շփոթություն առաջացնող» կամ «թեմայից դուրս»: Սա չի ադզի այլ մարդկանց համար հաղորդագրությունների տեսանելիության վրա, ինպես նաեւ նորությունների ժապավենում դրանց վարկանիշի վրա: