Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիրիայի հակամարտությունը «Երկրորդ աշխարհամարտից հետո խոշորագույն հումանիտար աղետ» է անվանել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հռոմի Պապը Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ռազմական հակամարտությունները: Այսպիսով, Հռոմի Պապը նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են յոթ տարի, իսկ Ուկրաինայում զինված հակամարտության չորս տարին շուտով կլրանա:
«Ուկրաինայի հակամարտությունը ազդել է գրեթե 5 միլիոն մարդու վրա, որոնցից 3,8 միլիոնը մարդասիրական օգնության կարիք ունեն: Ներքին փախստականները Ուկրաինայում մոտ 1,6 միլիոն են», - Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը մեջբերում է Հռոմի Պապի խոսքը:
Ռատասի խոսքով՝ «Սիրիայում, Ուկրաինայում եւ աշխարհում ռազմական հակամարտությունների այլ շրջաններում բազմաթիվ զոհերով հարձակումների մասին լուրերը, ցավոք սրտի, դարձել են առօրեական: Կարեւոր է, որ մենք չհանձնվենք եւ հակամարտությունների քաղաքական լուծումները, ինչպես նաեւ մարդկանց կյանքի պայմանների բարելավման հնարավորությունները գտնենք»:
Կառավարության ղեկավարն ու Հռոմի Պապը քննարկել են նաեւ կլիմայի եւ շրջակա միջավայրի, մարդկության զարգացման եւ կրթության հետ կապված հարցերը: