Մեքսիկայում «Լոս Սետաս» թմրակարտելի ենթադրյալ առաջնորդ Խոսե Մարիա Գիսար Վալենսիային՝ Z-43 մականվամբ, ձերբակալել են, հաղորդում է Universal-ը:

Այս տեղեկությունն անուղղակի կերպով հաստատել է նաեւ ՆԳ նախարար Ալֆոնսո Նավարետտեն:

 «Շատ զգացված եմ քաղաքացիական հետախուզության հետ համատեղ ռազմածովային նավատորմի աշխատանքի համար դաշնային կառավարության համար 122 անձանց ցուցակի կարեւոր դեմքերից մեկին հայտանբերելու գործում», —Twitter-ում գրել է Նավարետտեն:

Զ-43-ը ձերբակալվել էր ծովային հետեւակի գործողության արդյունքում: ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար էին առաջարկում նրան բռնելու համար:

«Լոս Սետասը» համարվում է Մեքսիկայի քրեական աշխարհի առաջնորդներից մեկը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կարտելը վերահսկում է երկրի նահանգների մեծ մասում եւ Մեխիկո դաշնային շրջանում գործող քրեական խմբավորումներին: