Նոր Զելանդիայի Perpetual Guardian ընկերությունը  փորձարկման ռեժիմով իր բոլոր աշխատակիցներին չորսօրյա աշխատանքային շաբաթի է տեղափոխում՝ պահպանելով աշխատավարձը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ընկերությունն ամբողջ երկրում ունի 16 գրասենյակներ, որտեղ աշխատում են ավելի քան  200 աշխատակիցներ: Նրանցից շատերի համար նորությունը շոկ է դարձել

 «Երբ ես լսեցի հայտարարությունը, այնպիսի զգացողություն էր, որ դա չափից ավելի լավ լուր է, իրականություն լինելու համար», -ասել է ընկերության մենեջեր Քիրստեն Թեյլորը: Նա նշել է, որ եւս մեկ հանգստյան օրն իրեն հնարավորություն կտա փոքրիկ որդու հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

Ընկերության ղեկավար Էնդրյու Բարնսի խոսքով՝ «եթե մարդկանց հնարավորություն տրվի աշխատանքից դուրս իրենց իրացնել, նրանք գրասենյակում ավելի արդյունավետ կաշխատեն»:

Ընդ որում գլխավոր տնօրենը չի պատրաստվում նոր կրճատված գրաֆիկի անցնել:

Փորձը կտեւի 6 շաբաթ եւ եթե դրա արդյունքները հաջող լինեն, 4 օրյա աշխատանքային շաբաթը հուլիսի 1-ից ընկերությունում նորմա կդառնա: