Մեր նախապատմական նախնիները փոխադարձաբար կարող էին շներին սիրել ավելի վաղ, քան մենք մտածում էինք: Ավելի խորը հուզական կապի մասին հուշում է տվել 1914-ի հին գերեզմանում հայտաբերված շունը:

Բոննից ոչ հեռու գտնվող գերեզմանում բացի շնից եղել են կնոջ, տղամարդու եւ եսկ մեկ շան մնացորդներ:  Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդիկ ապրել են պալեոլիթիում, այսինքն, նրանց մնացորդները առնվազն 14,000 տարեկան են: Այն ամենահին հայտնի գերեզմաններից մեկն է, որտեղ մարդիկ եւ նրանց կենդանիները միասին թաղվել են: Եվ սա Եվրոպայում շների ընտելացման ամենավաղ ապացույցներից մեկն է, հաղորդում է Phys.Org-ը:

Մնացորդներն ավելի ուշադիր զննելով՝ գիտնականները պարզել են, որ շներից մեկը շատ երիտասարդ է եղել եւ մահացել է 28 շաբաթական տարիքում: Կենդանուն հետազոտած անասնաբույժները եկել են այն եզրակացության, որ կենդանին ժանտախտից է մահացել:

 «Դա նշանակում է, որ շանը հետեւել են, սնունդ են տվել եւ ջուր՝ չնայած, որ հիվանդության պատճառով, այն չի կարողացել կատարել իր պարտքը», — ասել է հետազոտության հեղինակներից մեկը, անասնաբույժ Լյուկ Յանսենսը: