ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Լիբիայի դեմ պատժամիջոցները, որոնք դեռ 2011 թվականին Մուամար Քադաֆիի գլխավորությամբ երկրի ղեկավարության դեմ էին սահմանվել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

«Լիբիայում տիրող իրավիճակը շարունակում է մնալ արտակարգ եւ ծայրահեղ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար, եւ Քադաֆիի ընտանիքի անդամների, նրանց հանցակիցների եւ Լիբիայի ազգային հաշտեցմանը խոչընդոտող այլ անձանց կողմից ակտիվների դուրս բերման կամ այլ չարաշահումների համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել», նշվում է հաղորդագրության մեջ:

Սկզբում պատժամիջոցների ցանկում են եղել Քադաֆին եւ նրա ընտանիքի 4 անդամները, ինչպես նաեւ Լիբիայի կառավարությունը, կենտրոնական բանկը, ներառյալ արտասահմանյան ներկայացուցչությունները: