Ավստրալիայում երկու խոշոր կատարավոր կոկորդիլոսների են բռնել, որոնք երկրի Հյուսիսային տարածքներում անասուններին ոչնչացնում էին, հաղորդում է ABC News-ը:

Սողուններից մեկի երկարությունը 4.4 մետր է եղել, իսկ մյուսինը՝ 4.3 մետր, իսկ ժանիքները՝ ափի մեծության: Կոկորդիլոսներին բռնած Ռոջեր Մեթյուսը գիշատիչներին իր ընկերների պատվին, որոնք հրաժարվել են իրեն օգնել, Գոբբո եւ Կրոկո է անվանել:

Մեթյուսը NT News-ին պատմել է, որ հատուկ կարթ է օգտագործել, կոկորդիլոսների ուշադրությունը գրավելու համար:

Կոկորդիլոսներն այնքան մեծ են եղել, որ նրանց տեղափոխելու համար տրակտոր է պահանջվել:

Մեթյուսը չի կարողացել գտնել ֆերմա, որը կպահեր կոկորդիլոսներին, դրա համար նա ստիպված սպանել է նրանց: Նա մտադիր է նրանց կաշին եւ գանգերը վաճառել:

Նա պնդում է, որ կոկորդիլոսների պոպուլյացիան աճում է:

«Մենք նրանց հանդիպում ենք այնպիսի վայրերում, որտեղ կոկորդիլոսներ երբեք չեն եղել»,-ասել է նա: