Google ընկերությունը Android-ի Messages մեսենջերի, որն օգտագործվում է SMS ուղարկելու համար,  խոշոր թարմացումն է պատրաստում:

Android Police կայքի APK ֆայլի ծածկագիրն ուսումնասիրած լրագրողները հայտնում են, որ շուտով հավելվածը կունենա  Rich Communication Services (RCS), որը թույլ կտա սովորական հաղորդագրություններով փոխանակվել համացանցի միջոցով, հաղորդում է Vesti-ն:

Ինչպես   iPhone-ի եւ Mac-ի iMessage-ում, Android սարքեի սեփականատերերը կկարողանան մեկ մեսենջերով շփվել: Եթե հաղորդագրությունը Wi-Fi-ով չուղարկվի, այն սովորական եղանակով կուղարկվի՝ բջջային ցանցի միջոցով:

 Բացի այդ RCS-ը  թույլ կտա բարձր որակի նկարներով փոխանակվել:

RCS-ը ըստ էության սովորական բջջային մեսենջերների անալոգն է երկու սկզբունքային տարբերութւուհններով: Նախ՝ դրանով հաղորդագրություն ուղարկելու ժամանակ պետք չէ անհանգստանալ՝ արդյոք ստացողի մոտ նույն մեսենջերը տեղադրված է, թե ոչ: Անգամ եթե նրա բջջային օպերատորը RCS-ի հնարավորություն չի տալիս, հաղորդագրոթյունը միեւնույն է տեղ կհասնի, բայց սովորական SMS-ի ձեւով: