Դեվիդ  Քոփերֆիլդի ոգով հնարքը կարողացել է կատարել Վիետնամի ազատատենչ խոճկորը՝ կենդանին  ընթացքի ժամանակ մեքենայի բեռնախցիկից դուրս է եկել եւ գրեթե ամբողջությամբ ազատվել է պարկից, որում նրան տեղափոխել են, սակայն նա չի կարողացել լիովին վայելել ազատությունը, հաղորդում է Vesti-ն:

Մեքենայի հետեւից ընթացող վարորդը նկատել է խոճկորին եւ հեռախոսով նկարահանել է միջադեպը: Նրա խոսքով՝ կենդանին շատ զվարճալի կերպով է փորձել դուրս գալ պարկից եւ ի վերջո կարողացել է անել այդ: Սակայն նա չի կարողացել հեռու գնալ, չնայած նրան, որ տերը չի նկատել կորուստը, մեկ այլ վարոդ կարողացել է բռնել նրան: Բռնված խոճկորի ճակատագրի մասին մնում է միայն կռահել: