Instagram-ը նոր գործառույթ է ավելացրել, որը կօգնի օգտատերերին իմանալ իրենցով հետաքրքված անձանց մասին:  

 

Այժմ եթե հեռախոսով «պատմության» սքրինշոթն արվի, օգտատերն այդ մաին ծանուցում կստանա, հաղորդում է  Life   The Next Web-ը:

Ընդ որում Instagram-ը կուղարկի օգտատիրոջ կոնկրետ անունը: Գործառույթը նաեւ հակառակ ուղղությամբ  կաշխատի՝ օգտատերերը կզգուշացվեն, որ իրենց գործողությունների մասին «պատմության» հեղինակը կիմանա:

Instagram-ը չի բացատրում, թե ինչ նպատակով է այս գործառույթը գործարկվել: Ամենայն հավանականությամբ «պատմությունները» դիտարկվում են որպես ակնթարթային ժանր, այսինքն՝ դրանք 24 ժամ անց պետք է ջնջվեն: