Սիրիական բանակը ամբողջովին մաքրել է Համա եւ Հալեպ նահանգները «Իսլամական պետության» զինյալներից, նշվում է հրամանատարության հայտարարության մեջ, հաղորդում է SANA պետական լրատվական գործակալությունը:

ՍԱՀ Բանակը դաշնակից ուժերի հետ միասին Համա, Հալեպ եւ Իդլիբ նահանգներում մեծ թվով բնակավայրեր է ազատագրել:

 «Սա ռազմավարական հաջողություն է, քանի որ դա նշանակում է Հալեպի եւ Համայի նահանգներում ԻՊ խմբավորումից լիակատար մաքրում է նշանակում է նաեւ Հալեպի հարավում «Ջաբհաթ ալ Նուսրա»-ի զինյալների մեծամասնության վերացում», - ընդգծել են զինվորականները: