«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆինանսական ոլորտի նախարարները մի ժամանակ պնդում էին, թե դադարել են բիզնեսից գերավճարներ հավաքագրել, դեռ ավելին՝ վերադարձնում են նախորդ տարիներից կուտակված գերավճարները, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամ գերավճար: Մինչդեռ նախորդ տարի այս թիվը համեմատաբար քիչ էր. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների ունեցած գերավճարը կազմել էր 138.2 մլրդ դրամ:

Այլ կերպ ասած, գերավճարներն ավելացել են 22.6 մլրդ դրամով: Փաստորեն այս կառավարությունը եւս չի փոխել իր գործելաոճը` շարունակելով «քերթել» գործարարներին եւ այդպես հավաքելով հնարավորինս շատ հարկեր, ընդ որում՝ նրանք գործարարներին ստիպել են կատարել ոչ միայն ընթացիկ տարվա հարկային պարտավորությունները, այլ նաեւ կանխավճար մուծել:

Մինչդեռ գործարարներն այս գումարը կարող էին շրջանառության մեջ դնել ու լրացուցիչ եկամուտներ ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում