Շաբաթ լույս գիշերը Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը, օդաչուները փրկվել են ։ Այս մասին հայտնել է Իսրայելի ՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի ՊԲ-ն հարված է հասցրել իրանական հսկիչ անցակետին, որտեղից անօդաչու թռչող սարքն ուղակվել էր իսրայելական օդային տարածք,- գրել է նա իր Twitter-ում,- Սիրիայի ՀՕՊ զանգվածային հարված է եղել, մեկ F-16 կործանիչ է ջախջախվել Իսրայելում, օդաչուները չեն տուժել»։ Կոնրիկուսը հավելել է, որ «Իսրայելի ինքնիշխանության կոպիտ խախտման համար Իրանն է պատասխանատու»։

Բանակային մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները շաբաթ լույս գիշերը ոչնչացրել են իրանական անօդաչու սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածքի Սիրիայից ու ի պատասխան կրակ են բացել Սիրիայում «իրանական նշանակետերի վրա»։

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն