Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է գիտա-մեթոդաբանական աշխատանք, որում նշված է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության առավել հավանական սցենարները: Գերատեսչության տվյալներով՝ այդպիսի սցենար կարող է լինել խոցման ժամանակակից միջոցների, ամենից առաջ, բարձր ճշգրտությամբ զենքերի կիրառումը եւ դիվերսիոն խմբերի գործողությունները, փոխանցում է Коммерсант.ру-ն:

Փրկարարների կարծիքով՝ ժամանակակից պատերազմների դեպքում հարվածի տակ կլինեն կառավարման կետերը, տեղեկատվական կենտրոնները, ծայրահեղ կարեւոր օբյեկտները, ինչպես նաեւ բնակչության կենսապահովման օբյեկտները: