Իսրայելական բանակը հաստատել է, որ երկրի հյուսիսում կործանված F-16 ինքնաթիռը մասնակցելիս է եղել Սիրիա կատարվող թռիչքին, որը զուգակցվել է ցամաքային զանգվածային զենիթային կրակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թռիչքի ժամանակ...զենիթային հրթիռներ են արձակվել Իսրայելի օդուժի ինքնաթիռների ուղղությամբ: Օդաչուներից մեկը դուրս է ցատկել...Նրանք վայրէջք են կատարել իսրայելական տարածքում եւ տեղափոխվել են հիվանդանոց»,-նշված է տեղեկագրում:

Սակայն չի հստակեցվում, թե ինչն է դարձել F-16-ի կործանման պատճառ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում էր գործել Սիրիայում իրանական կառավարման համակարգերի վրա, որոնք անօդաչու սարք են ուղարկել Իսրայելի օդային տարածք:

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն