Trinity Mirror հրատարակչական խումբը, որը թողարկում է բրիտանական Daily Mirror թերթը՝ 127 մլն ֆունտ ստերլինգով (շուրջ 176 մլն դոլար) ձեռք է բերել Daily Express եւ Daily Star պարբերականները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նախնական վճարը կազմել է 47.7 մլն ֆունտ ստերլինգ (66,4 մլն դոլար), վճարման մնացած մասը կանխիկ եւ արժեթղթերի միջոցով նախատեսվում է 2020-2023թթ. ընթացքում:

Trinity Mirror գործադիր տնօրեն Սիմոն Ֆոքսը ընդգծել է, որ այս գործարքը «տպավորիչ պահ» է պարբերականի պատմության մեջ: «Սա լավ է մեր ընթերցողների, հաճախորդների եւ օգտակար մեր բաժնետերերի համար»,—շեշտել է նա: