Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ  տվյալները, փետրվարի 9-ին՝ ժամը 15.45-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Հ.-ին։

Նա 2016թ. օգոստոսի 8-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):