ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 15.40-ին, կամավոր ՔՀԳՎ է ներկայացել 1968 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը ս/թ հունվարի 11-ից Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Կոստանայի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը/ մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Արթուր Մ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ԵՔՎ ՁՊՎ:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ Գլխավոր դատախազություն: